Սկիզբ
Նոր
Հետազոտություն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. «Այ Փի Էս Սի»-ն ներկայացնում է մեթոդաբանությունը

22.11.2010
22.11.2010
«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (www.ipsc.am) վերջերս ավարտեց ծավալուն հետազոտություն «ՀՀ-ում և ԼՂ-ում համեմատական հասարակական կարծիքի հարցում սոցիալ-քաղաքական խնդիրների և արտաքին հարաբերությունների շուրջ» թեմայով: Հետազոտության պատվիրատուն Հայաստանի եվրոպացի բարեկամներ (EuFoA, www.EuFoA.org) կազմակերպությունն է, իսկ համահեղինակը՝ Մեծ Բրիտանիայում հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող Populus (www.populus.co.uk) ընկերությունը:
«Այ Փի Էս Սի»-ն պատասխանատու է հետազոտության պլանավորման, դաշտային աշխատանքների իրականացման, որակի ստուգման և տվյալների մշակման համար, իսկ Populus-ը՝ վերջնական որակի ստուգման և տվյալների վերլուծության համար: Հետազոտության դաշտային աշխատանքները իրականացվել են Հայաստանում՝ 15-18 հոկտեմբերի, 2010թ., և Լեռնային Ղարաբաղում՝ 22-26 հոկտեմբերի 2010թ., ու ներառել են համապատասխանաբար 1,210 և 810 պատահականորեն ընտրված հարցվողների հետ դեմ առ դեմ հարցազրույցներ: «Այ Փի Էս Սի»-ի ներքին որակի ստուգումը կազմել է 43.8%, իսկ պատահական ընտրանքը հաշվարկվել է 95% վստահության մակարդակով և ±2.83% սահմանային սխալի գործակցով:
Մեթոդաբանության մանրամասն նկարագրությունը, ընտրանքը, որակի ստուգման և տվյալների մշակման արդյունքները, ինչպես նաև անգլալեզու հարցաթերթը կարելի է բեռնել Մեթոդաբանական հաշվետվությունից (անգլերեն լեզվով): Հայալեզու հարցաթերթը հասանելի է այստեղ:
Հետազոտության արդյունքների ամբողջական հաշվետվությունները հասանելի կլինեն Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության կայքում ս/թ նոյեմբերի 23-ից: Բեռնելու համար կարելի է այցելել www.EuFoA.org: