Որակի վերահսկում

Որակի վերահսկման և մոնիտորինգի իրականացումը հիմնված  է կատարելագործված համակարգի վրա. տվյալները վերահսկվում են ինչպես դաշտային աշխատանքների ժամանակ (համակարգողների կողմից զուգայցերի և հետայցերի ժամանակ), այնպեսև տվյալների մշակման փուլում (զանգահարողի և կոդավորողների կողմից): Որակական հետազոտությունների դեպքում որակի վերահսկումը  հիմնվում է ձայնագրությունների և վերծանումների առկայության և դրանց համապատասխանության վրա:
Որակի վերահսկման և մոնիտորինգի իրականացումը հիմնված  է կատարելագործված համակարգի վրա. տվյալները վերահսկվում են ինչպես դաշտային աշխատանքների ժամանակ, այնպես էլ տվյալների մշակման փուլում: Վերահսկումը և մոնիտորինգն ընթանում են հետևյալ 4 փուլերով. 1. հարցազրույցի որակի վերահսկում` համակարգողների զուգայցեր, 2. լրացված հարցաթերթերի որակի մոնիտորինգ, 3. հարցազրույցների որակի ստուգում` հետայցեր, 4. հարցազրույցների ստուգում զանգողի կողմից:

Որակական հետազոտությունների դեպքում որակի ստուգումը հիմնվում է ձայնագրությունների և վերծանումների առկայության և դրանց համապատասխանության վրա:

  1. Զուգայցեր: Համակարգողներն ուղեկցում են հարցազրուցավարներին հարցազրույցի ժամանակ և նշումներ անում նրա սխալների, թերությունների վերաբերյալ: Խնդիրների դեպքում համակարգողը հարցազրուցավարին համապատասխան ցուցումներ է տալիս հարցազրույցի վարման և ընտրանքի վերաբերյալ: Դաշտային աշխատանքների յուրաքանչյուր օրվա ավարտին համակարգողները հաշվետվություն են ներկայացնում վերահսկված հարցազրուցավարների աշխատանքների վերաբերյալ:
  2. Հետայցեր: Բոլոր հարցաթերթերի հավաքագրումից հետո, ընտրվում է դրանց առնվազն 25%-ը և ստուգման է ենթարկվում համակարգողների կողմից` հարցաթերթի վրա նշված հասցեով հետայցերի միջոցով: Ստուգման են ենթարկվում անխտիր բոլոր հարցազրուցավարների լրացված հարցաթերթերը:
  3. Ստուգում հեռախոսով:  Բոլոր հարցաթերթերի հավաքագրումից հետո ընտրվում է դրանց առնվազն 25%-ը և ստուգման է ենթարկվում զանգահարողի կողմից` հարցաթերթի վրա նշված հեռախոսահամարով: Ստուգման են ենթարկվում անխտիր բոլոր հարցազրուցավարների լրացված հարցաթերթերը:
  4. Հարցաթերթերի որակի մոնիտորինգ: Լրացված հարցաթերթերի մոնիտորինգը հիմնականում ուղղված է բովանդակային (պատասխանների հակասություն/համապատասխանություն, սիստեմատիկ սխալներ և այլն) և տեխնիկական (հարցաթերթի լրացվածություն, հարցազրուցավարի տվյալների, բնակավայրի կոդի առկայություն և այլն) կողմերին: